Ռոբ Գոնսալվես  «Դեկորացիաների փոխումը» 

Մի անգամ երիտասարդ դարբինը երազ տեսավ. հրեշտակը նրան մի բրոնզե բանալի տվեց ու առաջադրանք տվեց՝ գտնել այն դուռը, որը կարելի է բացել այդ բանալիով: Արթնանալով դարբինը գտավ այդ բրոնզե բանալին ընկած քարե հատակի վրա: Նա հավաքեց իր իրերը և հեռացավ դարբնոցից՝ փնտրելու այդ դուռը:

Շատ տարիներ անցան, դարբինը ծերացավ, բայց այդպես էլ չգտավ այն դուռը, որը կարելի էր բացել այդ բանալիով:

Հուսահատված դարբին-թափառաշրջիկը վերադարձավ իր լքված դարբնոցը: Մաքրեց ջրհորը, նորոգեց տանիքը և շուտով դարբնոցից լսվեց մուրճի ուրախ զրնգունը: Դարբինը կողպեք էր շինում այդ բրոնզե բանալու համար: Այդ կողպեքը նա կախեց իր հին դարբնոցի դռան վրա:

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել