Արտաքին թշնամուն լռեցրել են ինչ-որ չափով, տա Աստված՝ երկար տևի դա, բայց այ ներքին թշնամին մի ակտիվանալ է ակտիվացե՜լ, մի գլուխ են բարձրացրե՜լ: Տա Աստված՝ էս սահմանի խաղաղությունը մի փոքր պահպանվի, որ էս ներքին հայատյաց աղբը ժամանակ ունենանք մաքրելու: Արդեն ամեն ինչի հայկականը վրաներն ազդում է, ամեն ինչի հայկականը ծաղրի է վերածվում, ամեն հայկական պիտակավորվում է որպես ազգայնամոլական, հետամնաց ու հակաժողովրդավարական: Քաջալերվում ու պրոպագանդվում են սրբապիղծ ու այլասերված ազգադավ ծրագրերը, հայը հային մորթելու կոչերը համարում է հայրենասիրական, սովորական քաղաքացին վախենում է իր դժգոհությունը կամ կարծիքը հայտնել համացանցով կամ փողոցում, քանզի, Աստված մի արասցե, դա չհամընկնի ընդունված «ընդդիմադիր» կարծիքի հետ, ապա քաղաքացին անմիջապես կպիտակավորվի որպես դավաճան, թուրք ու իշխանամետ ստրուկ, մարդիկ շշուկով են խոսում իրենց հավատքի մասին, հանկարծ չպիտակավորվեն որպես հետամնաց օտար կրոնի՝ «հրեական կրոնի» հետևորդներ: Էս ո՞ւր ենք հասել, էս ո՞ւր ենք գնում... Փառք Աստծո, այսօր բանակով մտահոգվածները և բանակին վստահողների շարքերը բավականին մեծ են, և ես կարող եմ իմ ընկերների և համախոհների հետ միասին զբաղվել և այս ազգադավ ու հայատյաց երևույթների չեզոքացմամբ: Հայոց ազգային գվարդիայի անունից հայտարարում եմ, որ ոչ մի հայատյաց, ժողովրդին պառակտող և օտար այլասերված գաղափարներ ու աղանդներ տարածող երևույթ անուշադրության չի մատնվելու, և օրենքի և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք ամեն ինչ դրանց վերացման և կասեցման ուղղությամբ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել