Որևէ մեկը ինձ կբացատրի, թե սա ինչ ցեղասպանության կրկնման երաշխավորված բացառման մասին է խոսքը, ո՞վ պետք է այդ երաշխիքը տա, ինչու՞ պետք է տա, կամ ու՞մ պետք է տա։ 

Մեջբերում ՊՆ-ի Ազգային Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Հայկ Ս. Քոթանջյանի հարցազրույցից.

- Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հնարավորությանը։

-Ելնելով այն բանից, որ Ադրբեջանը չի դիմում պատասխան զիջումներին,  որոնք  փոքրիշատե առադրելի լինեն ՀՀ առաջարկություններին, Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության փաստի ճանաչումը թվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի տրամաբանական և արդարացված տարր։ Ըստ իս՝ տվյալ փուլում ավելի պրագմատիկ կլիներ նախքան գործընթաց սկսելը մշակել ԼՂՀ և ՀՀ համագործակցության ռազմավարությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման գործում։ Այս ռազմավարության և դրա իրականացման ուղղությամբ քաղաքականության գլխավոր գերակայություններ պետք է լինեն հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության կրկնման երաշխավորված բացառումը, ինչպես նաև 2 ինքնիշխան հայկական պետությունների կայուն, անվտանգ ու ժողովրդավարական զարգացման ապահովումը՝ նրանց առաջադիմական միջազգային ինտեգրման համատեքստում։ 

Հարցազրույցը վարեց գնդապետ Ս. Շահսուվարյանը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել