Lragir.am-ը գրում է.
Չինացիները ներկայացրել են առաջին մարդատար դրոնը, գրում է The Guardian-ը: Գուանչժոու քաղաքում գործող Ehang ընկերությունը Լաս Վեգասում ընթացող սարքավորումների CES շոուի ժամանակ ներկայացրել է պլանշետով կառավարվող սարքը, որը կարող է 1 մարդու տեղափոխել, գրում է The Guardian-ը:
Ehang 184 անվանումը կրող սարքը նման է փոքր ուղղաթիռի: Այն աշխատում է էլեկտրականությամբ, լիցքավորվում է 2 ժամում, կարող է 100 կգ քաշ տեղափոխել և 23 րոպե թռչել: Դրոնը կարող է թռչել 300-500 մետր բարձրության վրա 100 կմ/ժամ արագությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել