2015թ. Թուրքիայում բնակվող լազերը հասան մի կարևոր հաջողության` Ռիզեի նահանգի Չամլի Համշենի շրջանի Մուրադ գյուղին տեղի բնակիչների պահանջով և լազական հասարակական կառույցների կազմակերպած ստրոգրահավաքի շնորհիվ պաշտոնապես վերադարձվեց ավանդական լազական Քոմիլո անվանումը:
Իրականում սա լազերի առաջին նման հաղթանակն էր Թուրքիայում գրեթե մեկ հարյուրամյակ շարունակվող և նաև լազերով, համշենահայերով ու պոնտոսցի հույներով բնակեցված մերձսևծովյան տարածաշրջանում իրականացվող բնիկ տեղանունների արհեստական դուրս մղման (տոպոցիդի) պետական քաղաքականության դեմ:
Հարկ է նշել, որ լազերն այս առումով մերձսևծովյան տարածաշրջանի ամենաակտիվ ոչ թուրքական էթնիկական միավորն են, որի ներկայացուցիչները բոլոր հնարավոր միջոցներով պայաքարում են սեփական ազգային ինքնության պահպանության ուղղությամբ:
Լուսանկարում՝ Ամանորի կապակցությամբ լազերեն շնորհավորական բացիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել