Անցյալ տարի էլ մարզական տարին ամփոփելիս սկանդալ եղավ` Ռոման Ամոյանն առաջինն էր, Արսեն Ջուլֆալակյանը` երկրորդը, Լևոն Արոնյանը` երրորդը, Հենրիխ Մխիթարյանը` չորրորդը: Այս տարի մեր երկու կարևորագույն մարզական նվաճումներն ապահովել են Լևոնն ու Արսենը` շախմատային օլիմպիադայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ճանաչվելով, իսկ մարզական պատիվն ու Հայաստանի անունը միանշանակ բարձր է պահել Հենրիխը` համարվելով եվրոպական ֆուտբոլի նորահայտ աստղերից մեկը: Այսօր Հայստանում չկա մի մարդ, ով չիմանա Հենրիխ Մխիթարյան անունը: Եվ առնվազն ծիծաղելի է, որ ոչ օլիմպիական մարզաձև համարվող սամբոյի ներկայացուցիչ Վաչիկ Վարդանյանը, ում լայն հասարակությունը չի ճանաչում, ներառված է լավագույն մարզիկների տասնյակում, իսկ Հենոն` ոչ: Լևոն Արոնյանն էլ ակնհայտորեն եթե ոչ առաջինը, ապա գոնե երկրորդը պիտի լիներ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել