Տեսեք, սա 5-րդ շարասյան գործողությանների դասական օրինակ ա։ Բարեբախտաբար, մեր լիբերաստությունը չունի ոչ էնքան ռեսուրս, ոչ էլ հովանավորչություն, որ Հայաստանում նման ծավալի սադրանքներ կազմակերպի մեդիա դաշտում, ու մենակ սաքունցատիպ կերպարներն են հակաբանակային հռետորաբանությամբ զբաղվում, բայց մենք էլ ապահովագրված չենք։

Սնոբի այս հերթական գրառման օրինակի վրա եկեք հասկանանք՝ ինչում է կայանում մանիպուլյացիան, ու ինչքան մակերեսային է այն։ Մոտիվը հետևյալն է. Սիրիայում օպերացիայի համար անհրաժեշտ են գումարներ, որոնք հատկացվում են, ու արդյունքում աշխատավարձեր են ուշացվում, թոշակներ չեն տրվում, մանկապարտեզներ չեն կառուցվում և այլն։
Ընդհանրապես, հարցի ռազմատնտեսական կողմի մասին պետք է հասկանալ երկու պարզ բան.
- Սիրիայում օպերացիան, իհարկե, անվճար չէ, բայց դա այդքան էլ թանկ «հաճույք» չէ, անգամ եթե խուսափենք ԱՄՆ-ի համանման գործողությունների հետ համեմատելուց։ Սիրիայում գործող մի քանի տասնյակ ինքնաթիռների, ռազմաբազայի սպասարկող անձնակազմի ու նավատորմի, ինչպես նաև հատուկ նշանակության զորքերի գործողություններն այս մի քանի ամսում չեն կարող ավելի շատ արժեցած լինել, քան մի 200-300 միլիոն դոլարը։ Ռուսաստանի բյուջեի ու ռազմական ծախսերի համատեքստում սա մեծ թիվ չի ու առավել ևս այնքան մեծ թիվ չի, որ լուրջ ազդի աշխատավարձերի վրա։
- Բոլոր այդ նոր սպառազինությունն ու տեխնիկան, որ կիրառվում է Սիրիայում, այսպես թե այնպես պետք է անցնի փորձարկման փուլերով, որը ևս անվճար չէ, իսկ այստեղ օգտակարը հաճելիի հետ են զուգակցում։
Այն, որ աշխատավարձերը չեն վճարվում, կամ տատիկների թոշակները չեն բարձրացնում, միանգամայն ակտուալ խնդիրներ են, բայց ինչո՞ւ է պետք կապել դա հենց Սիրիայի հետ, որտեղ Ռուսաստանի ու ողջ տարածաշրջանի ապագան է որոշվում (թե՞ ինչ-որ միամիտներ կան, որոնք հավատում են, որ նույն ԻՊ-ն ու իսլամիստական այլ խմբավորումները բավարարվելու են Սիրիայի սահմանները յուրացնելով ու չեն հայտնվելու, ասենք, նույն Ռուսաստանում ու ինչո՞ւ ոչ՝ նաև Հայաստանում)։ Էդ ոնց որ հիմա Արցախում պատերազմական ակտիվ գործողություններ վերսկսվեն, մեկ էլ սաքունցները վայնասուն կապեն, թե տանկի սնարյադի փոխարեն կարելի էր տատիկներին ավելի շատ թոշակ տալ։

Նյուն Սնոբը ու լիբերաստական այլ ռեսուրսները, չգիտես ինչու, չեն խոսում, որ նույն Ռուսաստանում շատ ավելի մեծ միջոցներ են մսխվում իրենց սիրելի Չուբայսի ու արմատապես փտած էլիտայի տարբեր շերտերի կողմից։ Ինչո՞ւ։ Որովհետև զակազը Սիրիայի օպերացիայի վրա է ու էմոցիաների, իսկ արդարությունն ու մարդկանց բարեկեցությունը զուտ պատրվակ են:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել