«Star Wars VII»-ն ըստ էության նույն բանն ա, ինչ «Հոբիթ»-ի տրիլոգիան «Մատանիների տիրակալ»-ից հետո։ Նենց չի, որ գլոբալ առումով վատն ա ինքը, պարզապես ի տարբերություն նախորդող սագայի՝ ինքը բացառապես կոմերցիոն պրոյեկտ ա։
Եթե շարունակենք համեմատականներ անցկացնելն այս երկու նախագծերի մեջ, ապա պետք ա մի քիչ ավելի լավ հասկանալ, թե ինչ էր «Հոբիթ»-ը։ Ուրեմն, գրքային տարբերակում «Հոբիթը» բրոշյուրատիպ գիրք էր, իսկ «Մատանիների տիրակալ»-ի հատորներից յուրաքանչյուրը 5 անգամ ավելի հաստափոր էր, քան «Հոբիթ»-ը, բայց բռնեցին, համ էն 3 մասովը նկարեցին, համ «Հոբիթ»-ը։ Կարող էին «Հոբիթ»-ը հանգիստ մի մասով էլ նկարել, բայց ինչո՞ւ անել այդպես ու աշխատել միլիարդ դոլար մի անգամ, եթե կարելի է անել 3 կտոր ու 3 անգամ միլիարդ դոլար աշխատել... Աստեղային պատերազմների պարագայում էլ ավելի սուր ա էս փող աշխատելու պահը։ Լուկասն ավարտուն սյուժեով ու ավարտուն ցիկլով 6 մասանի էպիկական սագա էր նկարել, որն իսկական հեղափոխություն էր ֆանտաստիկա ժանրի համար ու ապահովեց միլիարդավոր դոլարների եկամուտ։ Բայց դե ինչո՞ւ ստեղծել նոր հեծանիվ, եթե պահեստումդ ունես 6 անգամ միլիարդներ բերած հին հեծանիվ. բռնեցին ու նոր սթորիլայն մտցրեցին, որն, ինչ խոսք, անհամեմատ ավելի աղքատիկ ա սյուժետային առումով, քան նախորդ սերիաներն ու անգամ դժվար էլ ա նախորդ 6-ի տրամաբանական շարունակություն դիտարկել, բայց փոխարենը հագեցած ա հատուկ էֆեկտներով, հին հերոսների քամբեքերով ու երաշխավորում ա հսկայական եկամուտ գոնե առաջին մասի համար (արդեն միլիարդ դոլարի տոմս են ծախել)։
Արդյունքում ունենք նոր «Հոբիթ»՝ ճխտած էֆեկտներով ու սիրուն նկարած, բայց ավելի գաղջոտ սթորիլայնով, լիքը սյուժետային կիքսերով. Լյուք Սքայուոքերը տարիներով Յոդայի մոտ էր տքնում, որպեսզի սովորեր էն, ինչ իրա աղջիկը կտտանքների սենյակում ինքնուրույն սովորեց մի 5 րոպեում, Առաջին միաբանությունը անհասականալի ձևով դառնում ա ավելի հարուստ ու ավելի ազդեցիկ, քան Պոլպատինի իմպերիան ու կառուցում ա մեգա-զվեզդասմեռծի, անհասկանալի ա, թե ոնց, պարզվում ա, որ Սիթհերը բացի Վեյդերից ու Պոլպատինից էլի դեմքեր ուներ, որոնք մեծ հոլոգրամայի տակ են թաքնված և այլն, և այլն...

Մի խոսքով, «Star Wars»-ի երկրպագուների համար էս ֆիլմը ոնց որ թմրանյութի նոր դոզա լինի, որը որակով էն չի, բայց դե նենց էլ չի, որ զզված ես դուրս գալիս կինոթատրոնից։ Սագայի մեջ նոր մտնողների համար էլ 7-րդ մասը նայելն անպայմանորեն կառաջացնի նախորդ 6 մասերը նայելու ցանկություն, եթե հավանեն սա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել