Ինչպէ՞ս եք վերաբերւում խառն ամուսնութիւններին և ինչպէ՞ս եք վերաբերւում, երբ հեռուստաեթերով քարոզում ու խրախուսում են խառն ամուսնութիւնները:
Ինչպէ՞ս եք վերաբերւում այն յանգամանքին, որ հեռուստաեթերով մի կին «գենետիկ» յայտարարում է, որ որպէս այդպիսին գոյութիւն չունի հայկական գէն: 
Վերջերս իրար ետեւից Շան ալիքն ու Արմենիան նրբօրէն անդրադարձան այս հարցին, շեշտադրութիւնը կատարելով այդ երեւոյթի խրախուսման վրայ, ա՜յն ֆոնին, երբ բազմաթիւ հայորդիներ անում են անհնարը նոյնիսկ, հնարավորինս զերծ պահելու համար հայկական սփիւռքը ձուլման վտանգից: Եւ ցանկցած իսկական հայի համար հասկանալի է, որ սա գերխնդի՛ր է հայութեան համար: 
Իսկ սրա՞նք․․․
Ո՞վ եք դուք, պարոններ:
Թիկունքից հարուածը միշտ էլ դիտարկուել է որպէս ստոր արարք: Թիկունքից հարուած կատարում է մարդկային արարածի ամէնաճղճիմ տեսակը: Այն միշ՛տ դիտարկուել է ստորութիւն ու դաւաճանութիւն, ու չի յարգուել նոյնիսկ թշնամիների կողմից, որքան էլ նման սողունները ծառայել են իրենց:
Ամուսնացե՞լ եք օտարազգու հետ: Ձե՜ր որոշումն է, ձե՜ր կեանքն է: Երջանիկ եղէք: Բարին անպակաս լինի Ձեր ընտանիքից:
Բայց երբէ՜ք և երբէ՜ք, անթոյլատրելի է հեռուստաեթերով նման քարոզ անել: Ապրէ՜ք Ձեր համար խաղաղութեամբ, բայց նման քարոզ անելն արդէն թիկունքից հարուած է այն մարդկանց, ովքեր գիշեր-ցերէկ անում են հնարավորն ու անհնարը մեղմելու համար հայկական սփիւռքի ձուլման վտանգը:
Իսկ ես դեռ խօսեցի միայն սփիւռքից:

Թող որոշ մարդիկ իմանան․ եթէ կայ մէկը, որ ամուսնանում է օտարի հետ, ապա կան շատերը որ մտածուած շատ զաւակներ են ունենում, իրենց ազգի պահպանման ու հզօրացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել