Ցրտերն ընկել են, իսկ երբ արևն արդեն այդքան էլ ուժեղ չի ջերմացնում, վիրուսներն արագորեն ակտիվանում են: Լավ ինքնազգացողության և տրամադրության համար ոմանք սկսում են մարզվել, ոմանք էլ անցնում են վիտամինների: Շատ կարևոր է չմոռանալ մրգերի ու բանջարեղենի մասին, որ կպաշտպանեն վիրուսներից:
Կիտրոն
Կիտրոնն իմունիտետը պահելու լավագույն օգնականն է: Ցիտրուսը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ օգտակար նյութերով: Եթե ամեն օր Ձեր թեյին ավելացնեք կիտրոնի հյութ, կարող եք վստահ լինել, որ սեզոնային վիրուսները կանցնեն ձեր կողքով:
Սոխ
Դեռ մեր նախնիներն են նկատել սոխի բուժիչ հատկությունները: Սոխը մեծ քանակության ծծումբ է պարունակում, ինչն օգնում է պայքարել բակտերիաների դեմ:
Կաղամբ
Բազմաշերտ «գեղեցկուհին» առաջատար դիրք է գրավում ամինաթթուների պարունակությամբ, որոնք պատասխանատու են նորմալ նյութափոխանակության համար: Կաղամբը նաև հիանալի է ազդում աղիների միկրոֆլորայի վրա և ազատում է օրգանիզմը թունավոր նյութերից:
Գազար
Մռայլ եղանակին տրամադրությունը բարձրացնելու և նյարդային համակարգը պաշտպանելու համար Ձեր սննդակարգում մտցրեք գազար: Լավ տրամադրության համար պատասխանատու է վիտամին B-ն:
Խնձոր
Այս միրգը գիտնականներն անվանում են համեղ «էներգետիկ»: Եվ դա շնորհիվ պոլիվիտամինների: Բացի այդ, խնձորը մեծ քանակությամբ ասկորբինաթթու է պարունակում, որը նպաստում է անոթների մաքրմանը: Իսկ պեկտինն օրգանիզմից հանում է թունավոր նյութերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել