Replik.am-ը գրում է.
Սիրիայում մարտերի ժամանակ վիրավորված «Իլսամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Լիբանանի տարածքով Սիրիայից կուղարկվեն Թուրքիա: Նրանք, ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը, դա կարող են անել  տեղային հրադադարի մասին համաձայնագրի հիման վրա: Վիրավորված ահաբեկիչների տեղափոխությունն իրականացվելու է Կարմիր Մահիկի մեքենաներով: Վիրավորների թիվը հասնում է 129-ի: Ավտոմեքենան նրանց տեղափոխելու է Բեյրութ, որտեղից էլ օդանավով կտեղափոխեն Թուրքիա:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել