Գաղտնիք չէ, որ ընթացիկ տարին լի էր դժվարություններով ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար:

Ուսումնասիրելով ՀՀ տնտեսության վրա ազդող արտաքին գործոնները՝ դժվար թե հնարավոր լիներ կանխատեսել, որ տարին կունենա նման ավարտ:
Տարեկան 4,1 տոկոս գնաճի պայմաններում աշխատավարձերն ավելացան ավելի քան 8,5 տոկոսով (181,4 հազար դրամ), ինչը 14,5 հազար դրամով ավել է նախորդ տարա նույն ժամանակահատածի ցուցանիշից։
Դա հնարավորություն տվեց որոշակիորեն մեղմել տրանսֆերտների կրճատման հետևանքները: Շատ կարևոր է, որ աճը համաչափորեն դրսևորվեց ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում:
Նախորդ տարվա համեմատ պետական հատվածում աշխատավարձերն ավելացել են 14,4 հազար դրամով, իսկ մասնավորում՝ 14,1 հազարով։ Առաջինում այն կազմել է 161,5 հազար, երկրորդում՝ 209,1 հազար դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել