Վերջին տարիներին աշխատանքներ են տարվում կենսաթոշակները բարձրացնելու նպատակով: Այդ ամենի արդյունքում հիմնական կենսաթոշակի չափը 13 հազարից դարձել է 16 հազար դրամ, ավելացել է նաև աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:
Երկու տարվա ընթացքում միջին աշխատանքային կենսաթոշակի չափը ավելացել է մոտ 10 հազար դրամով: Ընդանուր առմամբ այս գործընթացն ապահովելու համար պետական բյուջեից լրացուցիչ հատկացվել է 30 միլիարդ դրամ:
Այս տարում բարձրացվել են նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Արձանագրվել է զինվորական կենսաթոշակների չափերի բարձրացում: Բարձրացվել են համապատասխանաբար հիմնական կենսաթոշակի չափն ու զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:
Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հատկացվող կենսաթոշակներից մեկը փոխարինվել է պարգևավճարով, որը գերազանցել է նախկին թոշակը 40­-50 տոկոսով: Դրա շնորհիվ մոտ 6 հազար 300 անձ ստացել է պարգևավճար:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա 2016 թվականի հունվարի մեկից մայրության նպաստ կտրամադրվի 30 հազար չաշխատող մայրերի, ինչի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվել է 4 միլիարդ դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել