Ահավոր նյարդայնացնում է սահմանամերձ գյուղերի հանդեպ էսքան արցունքակալած վերաբերմունքը:
Ասենք, ո՛չ անտուն են, ո՛չ անապահով (էն իմաստով, որ մենք ենք սովոր տեսնել՝ դոմիկային վիճակներ, բան), ո՛չ հաշմանդամ են: Մեզ պես մարդ են, ուղղակի մեզնից անհամեմատ վտանգավոր պայմաններում ապրող:

Երբ գյուղերից մեկում մանկապարտեզն ու դպրոցը պաշտպանող պատ էին կառուցում ու կոչ անում դրան մասնակցել, հասկանում էի: Երբ բիզնես ծրագրեր են առաջարկում մարդիկ (կոնկրետ՝ հայ ձմեռ պապը), որ մարդիկ ստեղծեն ապրուստի միջոցներ, որ գյուղերը ծաղկեն, ոչ թե լքվեն, ես հազար ձեռքով կողմ էի ու եմ:

Բայց երբ որ սկսում են դուդուկի տակ գովազդի տեքստ կարդալ, թե եկեք մե՛ր օբէկտում հաց կերեք, ոչ թե հարևանի, որ մենք դրա եսիմքանի տոկոսով կանգնենք սահմանի կողքին, ուզում ես ասել՝ տո փախաք, գնացեք, դուք ձեր կողքին կանգնեք ձեր էդ չկայացած ազգասիրությամբ:

լֆիկասիթիի վերսիան էլ էր շատ վատը, ՇԱՏ: Տեսա, որ Էջմիածնի սոցիալական ծառայություն, թե ինչ էր գրած արկղերի վրա: Հուսամ՝ էդ կառույցը որ հղկվի, որ՛տև լրիվ նոր է, սենց անթույլատրելի վրիպումներ չի անի:

Բայց ուզում եմ ասել՝ էդ սահմանամերձ գյուղերը հենց գյուղերի արտադրանքով կերակրելն առնվազն խնդալիք է: Ու մեկ անգամ ևս ապացուցում է, որ մենք՝ քաղաքաբնակներս, էս կյանքից ոչ մի բան չենք հասկանում ու մեր ապրած տարածքը երևակայական է, ոչ թե իրական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել