Էն նախորդ անգամ մինչև փորձեցի ճշտել, թե որ բանկից ինչ մուծում եմ արել (արագ չստացվեց, որովհետև ազատ չէի) ԴԱՀԿ-ն հաշվիցս քաշեց գումարը, պրծանք:
Էն ժամանակ Ֆեյսբուքիս գրառման հետքերով Երևանի ՃՈ պետի տեղակալը զանգեց, ամբողջ իմ պատմությունը նայեցինք, այդ մի չմուծած ակտն ունեի, ինքն էլ ասեց, թե գտի ապացույց, որ մուծել ես, խնդիրը լուծենք: Թե հետո ոնց եղավ, արդեն ասեցի:
Հիմա նորից ԴԱՀԿ-ն սառեցրել է հաշիվս ու դատի տալու զգուշացում է ուղարկել, թե իբր մայիսի 17-ի ինչ-որ ակտ չեմ մուծել: Ինչն է հետաքրքիր, որ մի ամիս առաջ ՃՈ պետի տեղակալի հետ նայեցինք իմ պատմությունը, բոլոր ակտերը վճարել էի (բացի էն մեկից), այդ թվում նաև մայիսի 17-ի ակտը:
Հետևություն, ՃՈ-նը հետին թվով վճարած ակտը չվճարած է համարում ու գործն ուղարկում է ԴԱՀԿ: ԴԱՀԿ-ի հետ խոսեցի, ասեցինք մենք բազայի հետ կապ չունենք, մեզ ՃՈ-ից են ուղարկում տվյալները, թե որ թեմայով գործ բացենք: Երևի ամանորից առաջ բյուջեն լցնելու խնդիր են ուզում լուծել, բայց ակնհայտ է, որ մուծած ակտը հանկարծ դարձավ չմուծված:
Բացի վերոնշյալից, մեկ ուրիշ տարբերակ էլ կարող է լինել: Հաշիվս երկուշաբթի սառեցրեցին, քանի որ ես մուծումներիս մի մասն արել եմ ԻԴրամով, ես երկուշաբթի, այսինքն մի շաբաթ առաջ, կապվեցի Իդրամ Վճարային Համակարգ-ի հետ: Էնտեղ շատ բարեհամբույր սպասարկեցին և ասեցին, որ իրենց բազայով վճարումն արել եմ և մինչև օրվա վերջ ՃՈ կուղարկեն իմ տվյալները կամ ՃՈ-ան հետ կլուծեն հարցն ու կզանգեն ինձ:
Չզանգեցին: Հոջորդ օրն էլի զանգեցի Իդրամ, նույն պատմությունը, էլի նորից նայեցին ու ինձ ասեցին, թե մինչև օրվա վերջ կլուծեն հարցը, մի քանի նման խնդիրներ կա իրենց մոտ կուտակված: Էլի չզանգեցին: Երրորդ անգամ զանգեցի, նորից նույն բարեհամբույր սպասարկումն ու նորից ստիպված ամբողջ պատմությունը պատմեցի, ասեցին կլուծենք ՃՈ-ան հետ հարցը, կզանգենք: Դեռ չեն զանգել: Հուսով եմ գրառմանս ուշադրություն կդարձնեն, անցիալ անգամ Ֆեյսբուքին ավելի արագ արձագանքեցին, քան զանգերիս: Ի դեպ, ես Իդրամին ասեցի, եթե չեք կարողանալու մի բան անեք, ասեք, ես զբաղվեմ, քանի էլի հաշվիցս չեն քաշել, ասեցին չէ, մենք կզբաղվենք:
Եթե առաջին վարկածով ՃՈ-նն է հետին թվով վճարած ակտերը չվճարած համարում, ապա երկրորդ վարկածով հնարավոր է միջնորդի, այս դեպքում ԻԴրամի հետ է խնդիրը: Երրորդ տարբերակ կարծում եմ չկա: Ամեն դեպքում օրը ցերեկով օրինապահ քաղաքացիների ռեկետ են անում:
Էսօր արդեն նամակ եմ ստացել ԴԱՀԿ-ից, որ ինձ ուզում են դատի տան, մի երեք օր ժամանակ են տվել կամ նման մի բան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել