Lragir.am-ը գրում է․
ՆԱՏՕ-ն Թուրքիայում ՀՕՊ համակարգն ամրապնդելու որոշում է կայացրել և թուրքական ավիաբազայում ժամանակավոր Boeing E-3 հեռահար ռադիոտեղոշիչ ինքնաթիռներ կտեղակայի, գրում են գերմանական լրատվամիջոցները: 

Ինանթիռները, ըստ Բիլդի, գերմանական Գայլենկիրխենի բազայից կտեղափոխվեն Թուրքիայի Կոնյայի օդանավակայան: Լրատվամիջոցները գրում են, որ ինքնաթիռները Թուրքիա ուղարկելու որոշումը կայացվել է Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ  միջադեպից հետո:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել