Ինչպես պարզ է դառնում ՓՄՁ-ների մասին հրապարակված տվյալներից՝ այս տարվա ընթացքում փակված տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմում է 7000: Փոխարենը՝ այս տարի գրանցվել են 15 000-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ:
Փաստացի, ստացվում է, որ ՀՀ-ում ընկերությունները 2 անգամ ավելի բացվել են, քան փակվել։
Փակվող ընկերությունների նման թիվը կարելի է բացատրել նրանով, որ կան ընկերություններ, որոնք չեն կարողանում ճկուն և արդյունավետ լինել իրենց գործունեության մեջ: Բացի դրանից, այդ ամենը նորմալ գործընթաց է, որ առկա է բազմաթիվ պետություններում: Փակման պատճառ կարող է հանդիսանալ նաև այլ ոլորտներում գործունեություն ծավալելու ցանկությունը:

Փաստը մնում է փաստ, որ այս տարի ՀՀ-ում ՓՄՁ-ների թիվն ավելացել է 8000-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել