Lragir.am-ը գրում է.
Վրացական լրատվամիջոցները մի քանի օր է՝ գրում են, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո պաշտոնից կհեռանա նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: «Փիրվելի ռադիոն» նշել է, որ իշխող կոալիցիայում այդ տեղեկությունը հաստատվել է:
Նարմանիայի հրաժարականի որոշումն ընդունվել է մի քանի օր առաջ, սակայն պաշտոնական հայտարարությունը հետաձգվել է վարչապետի հրաժարականի պատճառով: Նշվում է, որ քաղաքապետի աշխատանքից դժգոհ են իշխող կոալիցիայի անդամներն ու դրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Իշխող կոալիցիայի վարկանիշի պատասխանատվությունը հիմնականում դրված էր Ղարիբաշվիլիի և Նարմանիայի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել