Իմ կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտում դերակատարություն և որոշումների կայացման վրա այս կամ այն չափով ազդեցություն ունեցող քաղաքական բոլոր ուժերը, մեծ հաշվով, գտնվում են ռուսական աշխարհաքաղաքական շահերի սպասարկման գոտում և ազդեցության տակ:
Ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը լսելուց հետո մեկ անգամ ևս համոզվեցի, որ Հայաստանի քաղաքական դաշտում Եվրոպական ընտանիքին լիարժեքորեն ինտեգրվելուն ուղղված, համամարդկային արժեքների վրա խարսխված, Հայաստանը որպես Եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ պատկերացնող և այդ նպատակով գործունեություն իրականացնող քաղաքական ուժի ձևավորումն ու կայացումը ծայրահեղ անհրաժեշտություն է դարձել:
Անկախ Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ հանդիսացող այլ պետությունների հետ մեր այսօրվա ունեցած հարաբերությունների մակարդակից ու որակից՝ մենք պարտավոր ենք ստեղծել ու պահպանել այլընտրանքային ուղղություններ և, առհասարակ, հստակ այլընտրանք` մեր պետության զարգացման հունն անհրաժեշտ պահին փոխելու համար, որպեսզի, ինչպես միշտ, այս անգամ ևս չմնանք կոտրած տաշտակի առաջ:
Պատմությամբ փորձված բանաձև է. բոլոր ձվերը մեկ զամբյուղում չեն դնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել