Հիսուսը Երիքով մտավ և անցնում էր քաղաքի միջով։ Զակքեոս անունով մի մարդ, որ մաքսապետ էր և հարուստ, ուզում էր տեսնել, թե ո՛վ է Հիսուսը, բայց ամբոխի պատճառով չէր կարողանում, քանի որ կարճահասակ էր։ Ուստի առաջ վազեց, բարձրացավ մի ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի, որովհետև Հիսուսն այդ տեղով էր անցնելու։ Հիսուսը երբ հասավ այդ տեղը, վեր նայեց և ասաց.

-Զակքեո՛ս, շտապի՛ր, ցա՛ծ իջիր, որովհետև այսօր ես պետք է քո տանը գիշերեմ։
Զակքեոսը շտապ ցած իջավ և ուրախությամբ ընդունեց Հիսուսին։ Բոլոր նրանք, ովքեր այս տեսան, սկսեցին մրթմրթալ և ասել.
-Այս մարդը գնաց մի մեղավորի տուն և հյուր եղավ։
Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը.
-Տե՛ր, ահա իմ ունեցածի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին անիրավել եմ, քառապատիկ կհատուցեմ նրան։
Հիսուսը նրան ասաց.
-Այսօր փրկություն եկավ այս տան վրա, քանի որ այս մարդն էլ Աբրահամի որդի է, որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին։

(Ղուկասի ավետարան 19:1-10)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել