Կառավարությունը որոշել է երեք տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ը նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:
Ներդրումային ծրագրի շրջանակներում նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 16,8 մլրդ դրամի չափով, որից մոտ 102 մլն դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.–ին՝ 200 հազար դրամ, 2017թ.-ին՝ 220 հազար դրամ և 2018թ.-ին՝ 250 հազար դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել