Ստորգետնյա տրանսպորտի գործունեությունը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքաբնակների ապահով ու արագ տեղաշարժի կազմակերպման համար:

Այսօր վերը նշված հարցին են անդրադարձել նաև գործադիրի նիստում, որի ժամանակ էլ որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել շուրջ 107 մլն դրամ՝ ֆինանսական ճեղքվածքը ծածկելու համար:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի Մետրոպոլիտենին կառավարությունը հատկացնում է ավելի քան 2 մլրդ դրամ, որից ավելի քան 184 մլն դրամն ուղղել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 585 մլն դրամը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով Ընկերությանը տրամադրված վարկերի գծով առաջացող պարտավորությունների կատարմանը:
Հատկանշական է, որ վարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող գումարներից տնտեսվել է 107 մլն դրամ, իսկ գործառնական գործունեության արդյունքում առաջացել է լրացուցիչ ֆինանսական ճեղքվածք, որի ծածկմանն էլ պետք է ուղղվի այս գումարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել