Այս տարվա դժվարին տնտեսական մեկնարկի հետևանքով գունավոր մետաղների գների անկում էր նկատվում, ռուսական շուկան անկայուն վիճակում էր:
Վերը նշված պայմանների հետևանքով սպասվում էր արդյունաբերության ծավալների անկում, սակայն, ինչպես տեսանք, անգամ նման պայմաններում այս տարվա 11 ամսվա ցուցանիշերով ունենք 4,6% արդյունաբերական արտադրանքի աճ: Ընդ որում՝ հանքարդյունաբերությունում 50,2% աճ է եղել արտադրության հատվածների մասով, մշակող արտադրությունում գրանցվել է 4,2% անկում, էլեկտրաէներգիայի արտադրության մասով արձանագրվել է 3,7% աճ:

Հարկ է նշել, որ մշակող արտադրության անկումը պայմանավորված էր խմիչքների և նաև սննդամթերքի արտադրության անկմամբ: Իսկ աճ է գրանցել ոսկեգործության ոլորտը, հագուստի արտադրությունը, կոշիկի արտադրությունը, դեղագործական, քիմիական արտադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել