Գաղտնիք չէ, որ 2015-ի մեկնարկը եղավ ծանր տնտեսական պայմաններում: Ի թիվս մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների` տնտեսության վատթարացման վրա ազդեցություն էր թողել նաև միջազգային տնտեսական շուկայի անկայուն վիճակը: Ռուբլու արժեզրկմանը հետևեց տրանսֆերտների կրճատումը, որը չէր կարող իր ազդեցությունը չթողնել ՀՀ տնտեսության վրա:

Վերը նշված գործոնների հետևանքով առաջացած լարվածությունը թուլացնելու համար Կենտրոնական դրամատունն ու կառավարությունը ձեռնարկեցին մի շարք միջոցներ: Հանուն արդարության պետք է նշել, որ ձեռնարկված քայլերը քիչ թե շատ տվեցին իրենց արդյունքները, և ՀՀ-ն կարողացավ ԵԱՏՄ երկրների շարքում դառնալ ամենամեծ տնտեսական աճ գրանցողներից մեկը:
Հուսանք, որ 2016-ը ֆինանսական շուկայում կլինի ավելի բարեհաճ, ու զերծ կմնանք լայնամասշտաբ տատանումներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել