Այս տարին հենց սկզբից լի էր դժվարություններով: Ոչ մի նախադրյալ չկար տնտեսական ակտիվության ցուցանիշները բարձրացնելու կամ տարբեր ոլորտներում աճ գրանցելու համար: Սակայն ամեն ինչ ստացվեց ավելի լավ, քան կանխատեսվում էր: Ըստ ՀՀ ԱՎԾ հրապարակած 2015-ի հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,9 տոկոսով։

Ըստ տվյալների` առավելագույն աճը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում: Մասնավորապես, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ավելացել է 11.3%-ով, հունվարի-նոյեմբերին՝ 11.6%-ով:
Այս տարվա հունվար-նոյեմբերին 3%-ով աճել է ծառայությունների ոլորտը, իսկ հոկտեմբերի համեմատ նվազել է 8.8%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի` հունվար-նոյեմբերին գներն աճել են 4.1%-ով, մեկ տարում՝ 1.2 %-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով:
Այս նույն ժամանակահատվածում աճ է գրացվել հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձում` 8.5 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 3.8%: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 9.7%` կազմելով 161 հազ. 515 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աճը կազմել է 7.1%՝ հասնելով 209 հազար դրամի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել