alievGalaTV.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ի. Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայից գործուղված պատվիրակությանը՝ քննարկելու հայ-ադրբեջանական ռազմական խնդիրներին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները: haqqin.az-ի փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են մնալ շատ բարձր կարգի և եղբայրական: Նշել է, որ չնայած տարբեր դժվարություններին և փորձություններին՝ բավականին հաջող կերպով Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ հաջողություններ են գրանցում մի շարք ոլորտներում, ու հույս է հայտնել, որ ադրբեջանա-թուրքական համագործակցությունը կշարունակի տարածաշրջանային կայունության կարևոր գործոն հանդիսանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել