Տարեսկզբին Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին: Այդ միության երկրներից ամենամեծ առևտրաշրջանառությունը Հայաստանն ուներ ՌԴ-ի հետ:
Հաշվի առնելով այս տարվա արձանագրված ցուցանիշները` կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՀ-ի սպասելիքներն այդ միությունում դեռևս չեն արդարանում:
Ոչ ոք չի ժխտում, որ Հայաստանի առաջ բացվեց 170 միլիոնանոց շուկա, սակայն մեր անդամակցումը համընկավ գլոբալ տնտեսական դժվարությունների հետ, որոնք չէին կարող ազդեցություն չունենալ ինչպես ընդհանրապես այդ կառույցին մաս կազմող այլ երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա։
ՌԴ-ի հանդեպ կիրառվող պատժամիջոցների, ինչպես նաև ռուբլու արժեզրկման հետևանքով այս տարի հայկական ապրանքների մուտքը ռուսական շուկա կրճատվեց 30 տոկոսով։
Ամեն դեպքում պետք է ընդունել, որ իրավիճակը վերաբերում է բոլոր գործընկեր երկրներին, որոնց համար տարին նույնպես դյուրին չստացվեց:
Եվ վերջում, եթե փորձենք գնահատել արտաքին և ներքին գործոնների հետևանքով ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական իմունիտետը, ապա այստեղ Հայաստանում արձանագրված տնտեսական աճն ամենամեծն է այդ միության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել