Մայրաքաղաքի ստորգետնյա անցումները միշտ էլ պրոբլեմ են եղել, մեր քաղաքացիների մի ստվար զանգված սիրում է աղտոտել աջ ու ձախ, նույնիսկ իրենց բնական կարիքները հոգալ այդ անցումներում:
Սակայն արդեն ունենք նաև առաջընթաց, ու հաճելի է, երբ Շենգավիթի վարչական տարածքի մի շարք անցումներ հաճելիորեն զարմացնում են իրենց մաքրությամբ:
Ի՞նչն է խանգարում նույն մոտեցումն ունենալ քաղաքի կենտրոնական մի քանի անցումներում, հատկապես՝ Ս. Սարգիս եկեղեցուն հարող ստորգետնյա անցումում, որը շատ կարևոր հանգույց է քաղաքի կենտրոնում, սակայն մշտապես «բուրում է» գարշահոտությամբ և թաղված է կեղտի ու աղբի մեջ:
Վարչական տարածքների ղեկավարները պետք է ոտքով շատ քայլեն իրենց տարածքներում և, բնականաբար, շատ բան կտեսնեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել