ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ ԱԽ նիստում կարելի է անվանել սկզբունքային պետության կեցվածք, որը վերջապես ցույց է տալիս իր դեմքը և կարողությունները: Հատկապես լավ է ասված այն ապտակը (կարծում եմ՝ Բելառուսին ու Ղազախստանին ուղղված), որ ոչ մի դաշնակից չբարեհաճեց զանգել, հարցնել՝ ինչ կա դաշնակից Հայաստանում:
Սա ՀՀ նախագահի կողմից ուժեղ մեսիջ է, որ եթե դուք անողնաշարներ եք, ապա մենք նույն կառույցում կարող ենք և անելիք չունենալ: Եթե, իհարկե, այսպիսի ելույթը նախօորոք պայմանավորված չի եղել ՌԴ-ի հետ (որը ևս քաղաքական կատեգորիա է և կարող է արդարացված լինել), ապա ՀՀ նախագահի ելույթը զգուշացում էր ոչ թե Բելառուսին կամ Ղազախստանին, այլ առաջին հերթին ՌԴ-ին՝ իր բոլոր հետևանքներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել