2015-ի հունվար-նոյեմբեր ամիսներին, ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,9 տոկոսով։ Հիշեցնենք, որ հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին և հունվար-մարտին` 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլին և հունվար-մայիսին` 2,7-ական տոկոս, հունվար-հունիսին և հունվար-հուլիսին` 4,2 տոկոս, հունվար-օգոստոսին` 3,9 տոկոս, հունվար-սեպտեմբերին` 3,7 տոկոս, հունվար-հոկտեմբերին` 3,5 տոկոս:
Այս տարվա միայն նոյեմբերին նախորդ տարվա` 2014-ի նոյեմբերի համեմատ գրանցվել է 2,9 տոկոս անկում, իսկ նախորդ ամսվա` հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 13,3 տոկոս անկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել