Մեծ բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, ուստի այս ոլորտի զարգացման խթանների կիրառումը ստրատեգիական նշանակություն ունի ՀՀ-ի համար:
Գյուղատնտեսության ոլորտի ակնառու խնդիրներից է բնատնտեսական ներուժի օգտագործման ցածր մակարդակը: Վերջինիս հիմնական պատճառներից է ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն ու տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը:
Վերը նշված խնդրի լուծմանն է ուղղված օրերս ԱԺ-ում ներկայացված օրենքի նախագիծը, որով կարգավորում են գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները, և այն սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:
Ըստ նախագծի կոոպերատիվների ստեղծման՝ հիմնական նպատակներն են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն ու իրացումը, գյուղատնտեսության ոլորտի սպասարկումը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել