Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:
Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (170 արկ), 82 (201 արկ), 120 (1 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (16 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից, TR-107 (3 արկ) տիպի հրթիռային կայանքից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել