Նոր նստած մտածում էի դիվերսիաների հետևանքով որքան զոհ ենք տալիս ու հետո տենց մտքերով եկա հասա,էն փաստին,թե այսքան փոքր երկրում որքան ազգի դավաճաններ կան: Էլ 90-ական թվականներին պատերազմի օրերին,որքան ազգի դավաճաններ ունեցանք,էլ ունեցանք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքը, երբ երկիրը առնվազն 20 տարով ետ գցեց հենց մեր ազգից մեկը՝ Հունանյանի նման ազգի դավաճանը,ով մտնելով ԱԺ սպանեց Վազգեն Սարգսյանին և այլ լուսավոր Հայաստան կերտող բարձրաստիճան պաշտոնյաներին:
Հիմա էլ նստած մտածում եմ,տեսնես հանրությանը հայտնի բաշիբոզուկներն են,թե ծածուկ իրենց սրբի տեղ դրած ազգի դավաճաններ էլ կան,որոնց ընդհանրապես չենք պատկերացնի որպես ինֆորմատոր մեր թշնամիների համար:

Հ.Գ.Էսքանից հետո ինձ մի հարցա տանջում,տենաս էս մի բուռ ազգիս մեջ, որտեղից էսքան ազգի դավաճաններ։

Հ.Գ.Գ.Չքաղաքականացնել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել