բացել լրահոսը
22.12.2012  14:33

Քանի՞ ատամ ունեն երեխաները

ArmDental

Հարցերը՝ կապված երեխաների ատամների աճի և քանակի հետ, բավականին ակտուալ են ծնողների համար: Հարկ է նշել, որ տվյալ ցուցանիշները մեծ մասով կախված են օրգանիզմի անհատականությունից և յուրահատկությունից, ժառանգական գործոնից, կլիմայական պայմաններից և ջրի որակից, կախված են այս կամ այն շրջանում ապրելուց: Այդ իսկ պատճառով միշտ չէ, որ պետք է անհանգստանալ, եթե երեխայի ատամները աճում են ոչ ճիշտ ժամանակին, չնայած որ դրան բացարձակ նշանակություն չտալը ևս սխալ է: 

Ե՞րբ են աճում երեխայի առաջին ատամները

Եվ այնուամենայնիվ, ստանդարտներին հետևելու համար, թե այս կամ այն տարիքում քանի ատամ պետք է աճի երեխայի բերանի խոռոչում, բազմաթիվ ստոմատոլոգներ խորհուրդ են տալիս օգտագործել մի բանաձև, որի համաձայն երեխաների բերանի խոռոչի ատամների քանակը կարելի է հաշվել ամիսների քանակից հանելով չորս: Դրանից հետևում է, որ 5-6 ամսականում երեխայի մոտ ծկթում են առաջին ատամները, իսկ երկու տարեկանում` կաթնատամները պետք է լինեն մոտավորապես քսանը: Բայց եթե հիմա դուք փորձեք հաշվել մեկ տարեկան երեխայի ատամները և 8-ի փոխարեն լինեն 5-6-ը, ապա դա առիթ չի խուճապի մատնվելու համար: Նախ և առաջ տղաների մոտ ատամները սովորաբար աճում են համեմատաբար ավելի ուշ, քան աղջիկների մոտ, և 4-6 ամսվա ձգձգումները ատամների  ծկթման դեպքում ստոմատոլոգները պաթոլոգիական չեն համարում: 

Պարտադիր պետք է դիմել ստոմատոլոգի այն դեպքում, եթե 12 ամսական հասակում երեխան չունի և ոչ մի ատամ:

 

Նյութը պատրաստեց Հարություն Սուքասյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 6751 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝