Էս երկու օրը հրապարակվել էր Էմմիի որդու լուսանկարը, որի հրապարակումից անմիջապես հետո սկսեցին թուք ու մուր թափել էդ նկարը հրապարակողի վրա, մասնավորապես՝ Էմմիի մայրն ասեց, թե բա ամոթ չի՞, թե բա դու ի՞նչ ընկեր, թե բա Էմմիի գաղտնիքը բացահայտել ե՞ս:
Հիմա ստատուսս վերաբերում է ոչ միայն Էմմիին, այլև բոլոր էն աստղերին, ովքեր փորձում են իրանց երեխայի նկարները թաքցնել հասարակությունից:
Նախ ասեմ, որ դուք Քիմ Քարդաշյան, կամ Ալլա Պուգաչովա չեք, որ ձեր զավակների ֆոտոների հրապարակման էքսկլյուզիվ իրավունքի համար ձեզ մեշոկներով փող տան, ու վաղ թե ուշ դուք պետք է հրապարակեք, քանի որ դա էլ է հանդիսանում ձեր փիառ քայլերից մեկը (դե ևս մեկ անգամ ձեզ կհիշեն):
Իսկ հետո կասեմ. Մարկ Ցուկերբերգը, ով աշխարհի ամենահարուստ երիտասարդներից մեկն է, ով աշխարհի շատ նախագահների հետ հանդիպել է, ով հիմնադրել է էն սոցցանցը, որի շնորհիվ դուք փիառվում եք, ով շատ ու շատերից հայտնի մարդ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մակարդակով, իր աղջկա ծնվելուց հետո ընդամենը ժամեր անց հրապարակել է լուսանկարը, որն ավելի շատ մարդ է հավանել, քան ձեր բոլորի բոլոր գրառումների հավանություններն իրար գումարած:
Ասածս ինչ ա՝ եթե Մարկը առանց մի րոպե քաշվելու հրապարակում է էդ լուսանկարը, ձեր չհրապարակելն ուղղակի անիմաստ է ու առանց հիմնավորման:

Սթափվեք, տնաշեններ, նենց եք ձեր երեխեքի նկարները թաքցնում, ոնց որ թե սաղս պատրաստ սպասում ենք, որ նավսենք կամ էլ գիշերը քուն չունենք ու սպասում ենք էդ նկարներին:
Հ.Գ. Ներողություն Մարկին, որ իրան համեմատեցի մեր «աստղերի» հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել