Եվրատեսիլին մասնակցելու համար երկրները մեծ ֆինանսներ են ծախսում: Այդ պատճառով մի քանի երկրներ հրաժարվել են մասնակցել մրցույթին:

Այդ երկրներն են` Բոսնիա և Հերցեգովինան, Չեխիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան... էլի մի քանիսը: Չեմ կարծում, որ մեր երկիրն ավելի հարուստ է, քան վերը նշվածները և չարժե մեծ գումարներ ծախսել ինչ-որ անիմաստ մրցույթի վրա:

Բացի հսկայական գումարներից, որոնք ծախսվում են այդ մրցույթի վրա, պետք է նաև մտածել, թե ինչ է տալիս մեզ այդ մրցույթը, իհարկե ոչինչ: Նույնիսկ հաղթողին չի երաշխավորում համաշխարհային հռչակ: Օրինակ` Բիլանը, հաղթելով այդ մրցույթը, չլրացրեց համաշխարհային աստղերի շարքը: Նա մնաց նույն ռուսական աստղը, որը հայտնի է միայն ԱՊՀ երկրներում: Այսինքն՝ սա ընդամենը անցողիկ շոու է, ուրիշ ոչինչ:

«Նոր ալիք» մրցույթում հաղթած Սոնա Շահգելդյանն էլ ոչ մի հեղինակություն չի վայելում ԱՊՀ երկրներում: Նա էլի մնաց որպես Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչ:

Համաշխարհային շոու բիզնես մտնելու համար տարատեսակ մրցույթները ոչ մի դեր չեն խաղում: Դրա համար պետք է մի բան`գումար, շաաաաաաաատ մեծ գումար: Այն, որ ամեն անտաղանդ կարող է գլխավորել հիթ շքերթները, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, իսկ այդ ամենի հիմքում միայն գումարն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել