Ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և 
գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու 
հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և
պարկեշտությամբ, որովհետև ա՛յդ է բարին և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար։ Դրա վկայությունը տվեց Աստված իր ժամանակին, և այդ նույն վկայությունը տալու համար է, որ ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ՝ քրիստոնեական հավատն ու ճշմարտությունը սովորեցնելու բոլոր հեթանոսներին։ Եվ Քրիստոսն ինքը վկա է, որ չեմ ստում, այլ ասում եմ ճշմարտությունը:

(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:1-7)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել