Կարծես քաղաքական դաշտում կուսակցությունների պակաս կար, կամ էլ արժանապատիվը, անվտանգը, բարգավաճն ու օրինացն ու էլի շատ-շատ «տեսակների» Հայաստանն իրականություն դարձավ, մենակ լուսավորն էր պակաս, էդ էլ ունեցանք: Հիշեցնեմ, որ ծաղկած մակդիրն իր անվան մեջ ունեցող կուսակցություն դեռ չունենք, մտածել է պետք։)))))))
Դե իրավիճակն է երևի թելադրում հերթափոխ ունենալու հարցում, հո խոսրովներն ու գեղամյանները հավերժ չե՞ն, ժողովրդին թարմ դեմքեր է պետք «հրամցնել»:))))))
ՀԱԿ-ում էլ պատրաստվում են, որ դատախազություն ներկայացրած ընդամենը 5 տեղամասի վերաբերյալ հանրաքվեի թվերը լինեն վճռորոշ և հասնեն այն բանին իբր, որ անվավեր համարվեն արդյունքները: Ախր ինչքա՞ն պիտի միամիտ լինեն չհասկանալու համար, որ եթե այդ 5 տեղամասերի ընդհանուր թվերը տեսականորեն վերագրվեն ԱՅՈ-ին, ու դա արված լինի լրիվ կեղծիքներով, ապա արդյունքում ստացվող 10.000 քվեն էլի չի կարողանալու վճռորոշ ազդեցություն ունենալ ընդհանուր՝ իհարկե նկարված արդյունքների վրա: Ոնց որ իշխանության համար քավության նոխազներն այս անգամ պակասում են, և դա էլ լրացնելու է գալիս ՀԱԿ-ը:
ԱՅՈ-ի կողմնակիցների համար արդեն վաղուց ցանկալին ու արդարը նույնացվել են, կարծես նույն ձեռագրին ծանոթ չեն եղել նախորդ ընտրություններում, երբ հայտարարել են, որ «այն անցել է համատարած կեղծիքներով ու չի արտահայտում ընտրողների իրական ցանկությունը»:
Փաստորեն, սահմանային լարվածության և զոհեր ունենալու պարագայում էլ մեր հարգարժան քաղաքական այրերի համար կարևորը 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններում ուրվագծվող պատկերն է և լուսանցքում չմնալու տեսլականը:
Ոնց որ ԱՅՈ-ի ճակատում տեսանելի է ապագա կոալիցիոն կառավարությունում և ԱԺ-ում 50 տոկոսից ավելի ՀՀԿ-ի «փայ»-ը և մյուս ԱՅՈ-ականներին նրանց կողմից նվազագույն շեմը չնչին տարբերությամբ հաղթահարելու հնարավորություն տալու գործոնը:
Անտեսանելի է «հաստիքային» ընդիմության մասը, որին էլ ուղղված են ոմանց ջանքերը՝ ավելի սկզբունքային և գործնական երևալու, որին էլ կարծես միտված է Զուրաբյանի «տքնաջան» աշխատանքը: Ունենալ մոտ երկու հազար տեղամասում անդամներ և վստահված անձիք ներկայացնելու հնարավորություն և «ձեռքի տակ» ընդամենը հինգ տեղամասի պատկեր: Զավեշտ չէ՞։
Հա, վերջում էլ, քանի որ ամանորյա տոներն են մոտենում, մի խորհուրդ հայ տանտիկիններին.
-Հարգելիներս, զգույշ եղեք մասնավորապես ԼՑՈՆՎԱԾ ուտեստներ պատրաստելու գործում. այդ տերմինը վաղուց դուրս է մնացել խոհանոցային «բառարանից» և սահուն անցել ընտրակեղծիքների «զինանոց»:))))))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել