Քրդրերը ստեղծել են «YDG-H» կազմակերպությունը հատուկ 15-18 տարեկան տղաների համար, որպեսզի այդ տարքի տղերքը ևս ներգավված լինեն իրենց ազգային-ազատագրական պայքարին: Միայն դեկտեմբերին «YDG-H»-ն տվել է 12 զոհ: Ինչո՞ւ եմ սա ասում, որ հանկարծ հետո չասեք՝ վա՜յ, քրդերը մեր երկրի վրա պետություն ստեղծեցին և այլն... Լավ են անում, իրանք իրանց մատղաշներին զոհում են այդ պետության համար, չեն ասում՝ տղա երեխուս փախցնեմ Եվրոպա, որ սրանց աթոռակռվին չմասնակցի... Հետո քրդերին անուն ենք դնում... Գլուխս կախ՝ քրդերի օրինակը համեմատեցի այսօրվա ֆեյսբուքի հայկական տիրույթի գրառումների հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել