«Մաշան ու արջը» այսօրվա դրությամբ ռուսական երևի թե ամենահաջողված սերիալներից է, որը իր ստեղծմամբ պարտական է նրան, որ 1990-ականների կեսերին Օլեգ Կուզովկովը՝ «Անիմակորդ» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, հանգստացել է Ղրիմում` գրում է Frankfurter Allgemeine թերթը:

Հենց այնտեղ` Ղրիմի լողափերից մեկում է նրա ուշադրությունը գրավել փոքրիկ, անսպառ էներգիայով լի մի աղջիկ, որի ձեռքին տանջվում էին ինչպես ծնողները, այնպես էլ լողափին հանգստացողները:

Ինչպես ասվում է հոդվածում, նկարչին ապշեցրել է այն, թե ինչպես է «փոքրիկ միջուկային ռեակտորը» հրամաններ արձակել մեծերին ու ձանձրացրել մեծերին:

«Հենց այդ ժամանակ նրա գլխում միտք ծագեց՝ նրան դարձնելու ինչ-որ մուլտֆիլմի հերոսուհի»,- գրում է թերթը:

Իսկ ռուս ներդրողը գտնվեց 10 տարի անց ԱՄՆ-ում, որտեղ Կուզովկովը հաճախ է մեկնում աշխատելու:

Ահա թե ինչպես է առաջացել մուլտֆիլմը, որտեղ 29 կարճ սերիաներում տիկնիկային դիմագծերով փոքրիկ Մաշան հմտորեն ղեկավարում է ուժեղ արջին: 

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել