Իմ իմանալով՝ արտակարգ իրավիճակի դեպքում համապատասխան ազդանշանները միացնելով՝ իրավունք ունեն խախտում անել միայն շտապօգնության, պաժառնի մեքենաներն ու ոստիկանական մեքենաները, բայց, պարզվում ա, աղբամեքենաները, որոնց չափերն էնքան մեծ են, որ ճամփա կփակեն, իրանց դրել են իրանց երազած տղու տեղը, ու իրանց թվում ա, թե իրանք էլ իրավունք ունեն։ Էս ի՞նչ վիճակ ա, էս ալամեզոներին ո՞վ ա խաբել, թե իրանք կարան ոնց ուզեն՝ կանգնեն, ոնց ուզեն՝ քշեն ու երբ ուզեն՝ ճանապարհը փակեն, հասկացանք, մեծ մեքենաներ են, պիտի հարմարեցնեն, բայց դա չի նշանակում, որ մեր՝ վարորդների ներվերի հաշվին։
Իսկ ինչ վերաբերում ա աղբամաններին, ես չէի մտածում, որ իրանք կարան կարմիր գծերի վրա կանգնեն ու հլա մի հատ էլ «չակտավորվեն»։
Հարգելի «Սանիթեք», Դուք «վերին արտի ցորենը չեք», ապրեք, որ մեզ մաքուր եք պահում, բայց դա չի նշանակում, որ մեզնից առավել եք, խնդրում եմ, Ձեր աղբամանները տեղադրեք մայթերի վրա հատուկ հատկացված վայրերում ու Ձեր վարորդներին հուշեք, որ իրենք օրենքից վեր չեն։
Մյուս անգամ հաստատ կդիմեմ պատասխանատու մարմիններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել