Սկզբից մինչև վերջ լսեցի Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցն «Ազատությանը»։ Զահլա չունեմ հարյուր անգամ նրա կրկնած ու արդեն խայտառակ մաշված մտքերին անդրադառնալ, բայց մի անասելի զավեշտալի փաստ չեմ կարող անտեսել։ Էս մարդը երկարուձիգ, շնչասպառ, ոգեշնչված (՞) բացատրում է ազգին, որ անթույլատրելի է հասարակությանը խաբելը, որ մինչև ինքը համոզված չլինի, որ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ՝ կշարունակի ինքնակրթությունն «ինստիտուտում»՝ էնքան, մինչև կհամոզվի, որ հաստա՛տ հաղթելու են, ու մեկ էլ՝ լրագրողի հարցին, թե վստա՞հ է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ բազա կունենան՝ մասնակցելու համար, մեկ էլ հանկարծ ասում է, որ ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու են, ու եթե վստահ չլինեն, որ հաղթելու են, ընտրողներին նախապես տեղյակ կպահեն, թե ինչն է հաջողվել իրենց, ինչը դեռևս՝ ոչ։ ԲԱ՛ՅՑ։ Բոլոր դեպքերում մասնակցելու են։
Եթե մի չալարող գտնվի ու վերջին տարիների նրա հոդվածները, ելույթները, հարցազրույցներն իրար կողք դնի, շարվեշարան մեկը մյուսին հակասում է։ Մեկն էլ՝ սա։ Ու էս մարդու խոսքին դեռ հավատացողներ կան։
Շարունակեք հավատալ։ Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել