Արդեն 17 օր անցել է այն օրից, երբ հայտնի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ հեղափոխությունն արդեն սկսվել է: Նախ հայտարարվեց, որ հանրաքվեի գործընթացին կարևորություն չի տրվում, որովհետև մինչև հանրաքվեի քվեարկությունը՝ դեկտեմբերի 6-ը, իշխանափոխություն կլինի, ու ըստ այդմ՝ քվեարկություն էլ չի լինի, դրանից հետո հայտարարվեց, որ հեղափոխությունը հաղթական ավարտ կունենա դեկտեմբերի 6-ի երեկոյան, իսկ հիմա…
Այժմ հերթն իշխանություններին ուղղված քնքուշ հորդորների մասին է: Թե ինչ տեղի կունենա առաջիկայում, արդեն պարզ է. Րաֆֆին կմեկնի «ամանորյա կայֆերի», Անդրիասն իր «վաստակած» հանգիստը կվայելի ֆլամինգոների ընկերակցությամբ, իսկ Ժիրոն առավելագույնը կանիծի այն օրը, երբ րաֆֆիների, հմայակների, անդրիասների հետ «հեղափոխական ճամփա» ընկավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել