«Նոր Հայաստանի»՝ դեպի Սյունյաց աշխարհ «արշավանքն» անփառունակ ավարտ ունեցավ: Նրանց ունկնդրողներին կարելի էր մատների վրա հաշվել… Եղածներն էլ սրանց ելույթներին հակադարձում էին իրենց իսկ ոճով, իրենց իսկ «մարտավարությանը» բնորոշ:
Խրտվիլակագետ Զարուհի Փոստանջյանի աչքի առաջ Կապանում այրեցին իր խրտվիլակը: Նա վայելեց սեփական նախաձեռնության տարածման հաճույքն ու սեփական խրտվիլակի բնականաբար շատ տհաճ ու անհաճո բույրը…
Բայց ես կզարմանայի, եթե այս դժգոհների խմբակը կիքս չթողներ… Այս մեծախոս ինտելեկտուալների խումբը հավանաբար չգիտեր, որ Մեղրիի տարածաշրջանը նույնպես Սյունիքի կազմում է և, որպես սահմանային շրջան, ոչ պակաս կարևոր է, ու այնտեղ ևս «մեծ հաճույքով» կունկնդրեին իրենց «ճաճանչափայլ» մտքերն ու խոսքերը…

Դե Րաֆֆին ժիրիկանա, թե չժիրիկանա, նույն Րաֆֆին է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել