ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ խոսակցությունները դեռ չեն դադարել: Մամուլում հրապարկվել է հոդված, որ Գագիկ Ծառուկյանը ոչ ավել ոչ պակաս հեռանում է մեծ քաղաքականությունից, իսկ ԲՀԿ նախագահ է լինելու Ռոբերտ Քոչարյանը: Որքանո՞վ են իրական այս խոսակցությունները, մեկնաբանություններ լսեցինք ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից:
-Արդյո՞ք ճիշտ են այդ լուրերը, մի՞թե Գագիկ Ծառուկյանը մտադրություն ունի հեռանալու մեծ քաղաքականությունից:
- Բացարձակ անհեթեթություն և իրականության հետ անգամ նվազագույն առնչություն չունեցող բարբաջանք: Այն որոշ լրատվամիջոցների կողմից իրականությունը ցանկալիի տեղ ներկայացնելու մարմաջ է ընդամենը և ոչ ավելին: Այս հարցի հետ կապված ուրիշ մեկնաբանությւոն չունեմ:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված Գագիկ Ծառուկյանի` ԱԺ նիստերին չմասնակցելու փաստը:
-Աժ վերջին արտահերթ նիստի չմասնակցելը պայմանավորված է բացառապես աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, այս օրերին նախապատրաստական աշխատանքներն են տարվում: Մի քանի օրից տեղի է ունենալու տարվա լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունն է, որը կազմակերպվելու է շատ մեծ հանդիսավորությամբ ու գտնվում է Գագիկ Ծառուկյանի անմիջական վերահսկողության ներքո:
Ընդամենը աշխատանքային ծանրաբեռնվածությունն է պատճառը և պետք չի բացարձակ որևէ ենթատեքստ փնտրել այդտեղ:

Հեղինակ`Սաշա Մակվեցյան. mamul.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել