Մենակ ֆեյսբուքյան հայկական տիրույթում ա, որ.
1. Աղջիկը ֆակտ ուզում ա, որ տղան իրա վրա ուշադրություն դարձնի, բայց հենց ուզածին հասնում ա, սկսումա «նազը թանկ ծախել»։
2. Տղան կարա էնքան անհամ սկսի շփումը, որ էն աղջիկը նույնիսկ ում դուրն ինքը եկել ա, չխոսա հետը։
3. Ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստները սաղ օրը իրանց անձնական գործերով զբաղված լինեն, ու մենակ քչերը 11-ից հետո հիշեն, որ իրանք ուզում են խաղաղ երկիր, ժողովուրդն ապրի ազատ ու օր շուտ ազատվի էս իշխանություններից, իսկ օրվա մնացած ժամերին ու շաբաթ-կիրակի դրա մասին մոռանան։
4. ՀՀԿ երիտթևի երեխեքի ստատուսը լայքում են ՀՀԿ երկտթևի երեխեքը։
5. Մամլո խոսնակը հայտարարություն տարածի։
6. Ոստիկանի «գրկում» հայտնված «ակտիվիստը» բեսամբ դեմք լինի։
7. «Արտուշ Վարսիկ» ու նմանատիպ անուններով ամուսնական զույգի մեկ միասնական ըքաունթ լինի։
8. Աղջկա կիսատկլոր նկարը 300-ից ավել լայք ունենա, ու մի 100 տղա էլ տակը գրի. «Դուք շատ գեղեցիկ եք»։
9. Որոշ բլոգերներ դառնան հասարակ ՖԲ օգտատեր ու հասարակ օգտատերի նման ՖԲ-ում լռվցնեն՝ մոռանալով, որ իրենց բլոգում գրված նախորդ հրաշագեղ բլոգային գրառումները շարունակություն ու «նոր շունչ» են ուզում։
9. Մի հատ աննման ու գրագետ ֆեյք լինի, որի դեմ խաղ չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել