Երբեք չէի մտածի, որ էս օրն էլ կգա, բայց դա եղավ... Այսօր ուզում եմ պաշտպանել Գալուստ Գրիգորիչին։ՃՃՃՃ
Լուրջ եմ ասում։ Գրիգորիչն այս օրերին փաստացի իրան դրսևորեց որպես միակ մարդն ակտիվ քաղաքականության մեջ, ով գոնե ֆորմալ կերպով հանդես եկավ հայտարարությամբ, որը հարիր է սուվերեն պետության բարձրաստիճան պաշտոնյայի։ Ու հիմա Ֆեյսբուքը դրած ծաղրում ա մեր ծերուկին դրա համար։
Ժողովուրդ, Գրիգորիչի բոլոր թերություններով ու իրա ընդհանուր կոնտեքստով հանդերձ՝ նա ճիշտ ա ասում, որ ԱՄՆ դեսպանատունը Հռոմի պապը չի, որ որպես սուրբ վերաբերվենք։ Ճիշտ ա ասում նաև, որ էդ Արևմուտքին ա պետք էստեղ գրանտներ բաժանել ավելի շատ, քան մեզ։ Ասեմ ավելին, երկարաժամկետ կտրվածքով եթե նայենք, ապա մեզ գրանտերը վնաս են, ու լավ կլինի առհասարակ ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ օտարերկրյա դոնորները չեն բզբզում իրենց գրանտային ծրագրերով։
ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մասով. նախ՝ թքեմ էդպիսի «անկեղծ» հակակոռուպցիոն պայքարի վրա, որ մենակ հիմա ա «նկատում», որ մեզ մոտ ընտրական պրոցեսների ժամանակ ինչ-որ բան էն չի լինում։ Տեսեք-տեսեք, կոռուպցիա ու կեղծարարություն են նկատել։ Հիմա որ նայենք Հայաստանում ամերիկյան կապիտալի գործունեությանը վերջին տարիներին, ապա էնպիսի կոռուպցիոն սխեմաներ ու իրավախախտումներ կհայտնաբերվեն, որ ԱՄՆ դեսպանի մազերը կթափեն։
Գրանտների մասով. գրանտները բոլոր ժամանակներում եղել են ուժեղ պետությունների լծակը՝ թույլերի վրա ազդելու համար։ Չլինեն գրանտները, չեն լինի այդ լծակները։ Նույն Արևմուտքն էդ գրանտներով ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար է մեզ փշի-փշի անում, այլ կախվածության մեջ է դնում իրենից մեր գրանտակերներին ու դրանց ակտիվին։ Այդ թվում նաև ամենամեծ գրանտակերին է վերաբերում սա՝ ՀՀ Կառավարությանը։ Բացի դրանից, չմոռանանք, թե էդ գրանտների միջոցով ինչ զիբիլ ռեֆորմներ ու պրոյեկտներ են էստեղ անցկացնում...
Գալուստ Գրիգորիչն իմ աչքի լույսը չի բնավ, բայց եթե մարդը գոնե մի անգամ ճիշտ բան ա ասել, չի կարելի քարկոծել նրանք դրա համար։ Անգամ եթե, խասյաթի համաձայն, միամիտ ա էդ ճիշտ բանն ասել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել