Էս էն դեպքն ա, որ առաջին նախադասությունը լրիվ հերիք ա, որ կարծիքս կիսող ու հավանող հազարավոր օգտատերեր լինեն, բայց ես չեմ լռի:
«Էլեկտրիկ Երևանն» իր տեսակի մեջ այն եզակի քաղաքացիական նախաձեռնությունն էր, որը նայում էր հաճույքով, որին մասնակցում էիր հաճույքով, ու որի իրականացման համար ոչ մեկը չբողոքեց, որ օրերով գլխավոր պողոտաներից մեկը փակցված էր:

Սա այն հազվագյուտ նախաձեռնությունն էր, որը հասավ իր ուզածին, որը կարողացավ իրենց ձայնն իրականում լսելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում:
Էս նախաձեռնություններն «ամենադաստիարակվածն էին», ու քաղաքականության հետ կապ չունեցող տղերքը, քաղաքական գիտելիքներ չունեցող տղերքը կարողացան շատ ու շատ քաղաքական դեմքերից, պաշտոնյաներից ու ընդդիմադիր քաղաքական գործիչներից ավել իրենց դրսևորել բոլոր առումներով:
Ապրեն բոլորը, ովքեր մի փոքր մասնակցություն են ունեցել այս ամենին:
Կեցցեն էն քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք «Էլեկտրիկ Երևանի» նման կլինեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել