Ինչպես գիտենք՝ App Store-ում կամ Google Play-ում հավելվածները բաժանված են որոշակի կատեգորիաներով: Հետևաբար հետաքրքիր է, թե որ բաժնից են ավելի շատ օգտվում սպառողները:
Դիցուք՝ App Store-ը: 2015 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով App Store-ում ամենաակտիվ կատեգորիան խաղայինն է: Ակտիվ հավելվածների 22.49%-ը բաժին է ընկնում խաղերին: Հաջորդը բիզնես կատեգորիայի հավելվածներն են՝ շուրջ 11%:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում են կրթական հավելվածները՝ 9.4%։
Նորություններ կատեգորիան այս ցանկում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը՝ 2.25%-ով:
Տրամաբանական էր, որ App Store-ից օգտվողներն ամենաշատը խաղային հավելվածներից կօգտվեն, սակայն երկրորդ և առաջին հորիզոնականների ցուցանիշային նման տարբերությունը հետաքրքիր է:
Հ.Գ. Բիզնես «բաժնի»՝ երկրորդ հորզիոնականը զբաղեցնելուց ենթադրում եմ, որ բիզնեսմենները նախընտրում են Apple-ի արտադրանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել