Արամ Սարգսյանը այսօրվա իր ելույթում խոսել է իրենց մի շարք սխալների մասին, քաղաքական դաշտից, այնտեղ տեղի ունեցող գործընթացներից ու ինտրիգներից հիասթափության մասին: Մինչդեռ նա այն գործիչն էր, ով միշտ էլ աչքի է ընկել առավել քան լավատեսությամբ ու ոգեւորող տրամադրությամբ, ով միշտ խոսել է անպայման հաղթելու ու վճռականության մասին:

Իր ելույթի վերջում նա նորից խոսել է հաղթելու մասին, բայց…2013 թվականի նախագահական ընտրություններից հետո. «Հանրապետություն» կուսակցությունը վճռականորեն «Ոչ» է ասում այս ընտրությունները կազմակերպած քաղաքական իշխանություններին, այս ընտրությունները եւ նրանց հետեւանքները օգտագորելու է իրական, ազատական ուժերի համախմբման համար, իսկ փետրվարի 19-ից հետո հակված ենք լինելու հաղթելու մղումով մասնակցել երկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական գործընթացի` հերթական, թե արտահերթ: Ու մասնակցելու ենք ոչ ի հեճուկս, ոչ ընդդեմ, ոչ հավուր պատշաճի, այլ միայն ու միայն հանուն-ի սկզբունքով»:

Սա այլեւս այն ոգեւորիչ ու հավատի վրա հիմնված խոսքը չէ, որը հատուկ էր Արամ Սարգսյանին: Սա հայաստանյան քաղաքական իրականությունից ու բարքերից հիասթափված մարդու խոսք է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել